Նորություններ

News Հայոց նորագույն պետականության քառորդ դարը. գիտաժողովի զեկուցումների ժողովածու: Եր.: «Գիտություն» հրատ., 2017: 204 էջ: Գրքում զետեղված են Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի (2016թ. հուլիսի 15) զեկուցումները:
News Կոնսոցիատիվ ժողովրդավարություն. քաղաքական կազմաբանությունը և իրացման ներուժը: 2016թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի ունեցած հանրապե¬տական գիտաժողովի նյութեր.- Եր.: Լիմուշ, 2017,- 116 էջ: Գրքում (զետեղված են 2016թ. հոկտեմբերի 28-ի կոնսոցիատիվ ժողովրդավարությանը նվիրված գիտաժողովի գիտական զեկուցումները, որոնց նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման մոդել, ինչպես նաև մշակել տարածաշրջանային անվտանգության հայեցակարգ: Գիրքը նախատեսված է քաղաքագիտության և նրա հարակից գիտակարգերի ուսումնասիրությամբ հետաքրքրվող հեղինակների, ժողովրդավարության և անվտանգության հարցերով զբաղվող լայն շրջանակների համար:
News Պողոսյան Գևորգ Սոցիոլոգիական դեմոսկոպ. Հայաստանը հասարակական կարծիքի հայելում / Գ. Ա. Պողոսյան. -Եր., Լիմուշ, 2016, Հատոր 1.- 840 էջ, Հատոր 2.- 760 էջ: Գրքում զետեղված են հեղինակի տարբեր տարիների հրապարակախոսական ինչպես հրատարակված, այնպես էլ անտիպ հողվածները, զեկուցումներն ու հարցազրույցները` տրված հայաստանյան ու միջազգային մամուլի լրատվամիջոցներին: Ներկայացված նյութերը նվիրված են ժամանակակից հայ հասարակության հավաքական կարծիքի ու պատկերացումների ընդհանրական բնութագրությանը սոցիոլոգի տեսանկյունից: Գրքի առաջին հատորում տեղադրված են 1984-2006թթ. տպագրված նյութեր, իսկ երկրորդ հատորում տեղադրված են 2007-2016թթ. տպագրված նյութեր: Նվիրվում է Հայաստանի Հանրապետության 25-ամյա տարելիցին:
News Аревшатян С. С. Формирование философской науки в древней Армении (V — VI вв.) / Под ред. К. А. Мирумяна. Институт философии, социоло¬гии и права НАН РА. - Ер.: Лимуш, 2016. - 368 с. Книга является вторым, переработанным изданием монографии, вышедшем в свет в 1973 г. под редакцией акад. Л. Хачикяна. В книге, на основе анализа оригинальной и переводной фило¬софской литературы V-VI веков, впервые освещается история форми¬рования древнеармянской философии, ее постепенный переход от христианской религиозной проблематики к светской науке. Анализ воззрений армянских мыслителей данного периода сочетается с исто¬рико-филологическим исследованием их письменного наследия, уточ¬няется авторство и время создания ряда оригинальных и переводных памятников. Книга рассчитана на специалистов, занимающихся исто¬рией древней и средневековой философии, а также на широкий круг читателей, интересующихся историей науки и культуры древней Ар¬мении, Закавказья и Ближнего Востока.
News Акопян Ида Закон и свобода в познании/ И. Акопян - Ер.: Авт. изд., 2016 - 148 с. Современное кризисное состояние планеты, определяемое как «управляемый хаос», основанный на научной идее «порядка из хаоса»,- нового порядка абсолютной свободы как вседозволенности и анархии, или, с другой стороны, как ускоренного самоуничтожения населения планеты на основе абсолютизированного закона, - рассмотренное в трех областях познания: в науке - в физической теории самоорганиза¬ции Ильи Пригожина; в философии - в концепциях Рудольфа Штайне¬ра, Николая Бердяева и Фридриха Шеллинга; и перехода в сферу духо- ведения, где проявление тесной связи проблемы свободы с проблемой жизни, позволяет, связав воедино прошлое, настоящее и будущее человечества, выявить познавательный путь выхода из глобального планетарного кризиса и решения проблемы выживания человечества в собственном качестве. Рассчитана на всех тех, кто заинтересован в поисках путей выхода из кризиса.
News Գառնիկ Սաֆարյան, Ռիմմա Պողոսյան, Լիլիթ Ղազանչյան Սիրիահայերի արդի իրավասոցիալական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում/ Գ. Սաֆարյան, Ռ. Պողոսյան, Լ. Ղազանչյան - Եր.: Լիմուշ, 2016.-136 էջ: Մենագրությունում համակարգված և ամբողջական տեսքով ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի արդի իրավասոցիալական հիմնախնդիրները: Հետազոտության շրջանակում իրականացվել է սիրիահայերի հայկական համայնքի պատմական զարգացման ուրվագծի, ինչպես նաև Հայաստան տեղափոխված սիրիահայերի սոցիալական և իրավական փոխկապակցված հիմնախնդիրների ուսումնասիրություն: Աշխատությունում ներկայացված է իր տեսակով եզակի սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Մենագրությունը հասցեագրված է իրավաբաններին, սոցիոլոգներին, քաղաքագետներին, հասարակագետներին, պատմաբաններին, քաղաքական ու պետական գործիչներին, ինչպես նաև սիրիահայերի հիմնախնդիրներով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակներին:
News Аветисян С.С. Проблемы уголовно-правовой охраны личности, общества и государства. Избранные труды / С.С. Аветисян.- Ер.: Изд-во «Зангак», 2016. -792 с.
News Է. Հ. Օրդուխանյան Քաղաքական խոսույթ ուսումնամեթոդական ձեռնարկ Սույն ուսումնամեթոդական ձեռնարկը ներառում է մեթոդական մաս հանդիսացող «Քաղաքական խոսույթ» (դիսկուրս) դասընթացի և ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր նկարագիրը, որում ներկայացված են դասընթացի հիմնական նպատակը, խնդիրները, գնահատման ձևը և կարգը, դասընթացի վերջնարդյունքը: Տրվում են ավարտական քննության հարցաշարը, դասընթացի աղբյուրները, ներառյալ հետազոտվող խնդիրներին վերաբերող մասնագիտական գրականությունը, ծրագրի թեմատիկ պլանը: Ուսումնական մասում ներկայացվում է դասընթացի ուսումնական ծրագիրը՝ ըստ առանձին թեմաների` ներառելով ուսումնասիրվող հիմնահարցերի համառոտ բովանդակությունը: Դասընթացը վերաբերում է քաղաքական խոսույթի տեսական հիմքերի և գործնականում դրա դրսևորումների ուսումնասիրությանը, ինչպես նաև քաղաքական խոսույթի՝ որպես քաղաքական հաղորդակցության հիմնական բաղադրիչի վերլուծությանը քաղաքագիտության շրջանակներում: Որպես ուսումնամեթոդական ձեռնարկ` այն կարող է կիրառվել բուհերում քաղաքագիտություն ուսումնասիրող ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաև սույն առարկային վերաբերող հատուկ դասընթաց ընթերցող դասախոսների կողմից: Ուսումնամեթոդական ձեռնարկը կարող է նաև օգտակար լինել քաղաքական խոսույթի ուսումնասիրության տեսական և գործնական խնդիրներով հետաքրքրվող մասնագետների համար:
News Օրդուխանյան Էմիլ, Սուքիասյան Հայկ Քաղաքագիտություն (ուսումնամեթոդական ձեռնարկ)/ Է. Օրդուխանյան, Հ. Սուքիասյան.- Եր.: Լիմուշ, 2016.- 248 էջ: Ուսումնամեթոդական ձեռնարկում ներկայացված են արդի քաղաքագիտության հիմնական հասկացություններն ու գիտակարգերը։ Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է բուհերի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև քաղաքագիտության արդի հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար։
News Փիլիսոփայությունը արդի աշխարհում: Նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած Փիլիսոփայության համաշխարհա-յին օրվա կապակցությամբ հրավիրված գիտաժողովի նյութեր, 17 նոյեմբերի 2016թ.- Եր.: Լիմուշ, 2016.-376 էջ: «Փիլիսոփայությունը արդի աշխարհում» ժողովածուում զետեղված են փիլիսոփայության համաշխար-հային օրվա կապակցությամբ հրավիրված և Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր, որոնք ընդգրկում են փիլիսոփայության, սոցիոլոգիայի, իրավունքի և քաղաքագիտության գծով գիտական հոդվածներ:
News Ստեփանյան. Հ.Մ. Իրավունքի փիլիսոփայություն/ Հ.Մ. Ստեփանյան.- Եր. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016, 700 էջ: ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ստեփանյանը հերթական մենագրությամբ ընթերցողին է ներկայանում իրավունքի իր սեփական` աստվածակենտրոն փիլիսոփայությամբ: Նախատեսված է դասախոսների, ասպիրանտների, ուսանողների և նրանց համար, ովքեր հետաքրքրվում են իրավունքի տեսության և փի¬լիսոփայության հարցերով:
News Գառնիկ Հրաչիկի Սաֆարյան Իրավահասկացման հիմնական տիպերը: Երևան, «Հայկարլի» ՍՊԸ հրատ. 2016թ., 236 էջ: Գրքում հանգամանորեն և համակարգված ձևով վերլու¬ծության են ենթարկվել իրավահասկացման հիմնական տիպերր և դրանց առանձնահատկությունները: Գիրքը կարող է օգտակար լինել իրավաբանական բուհե¬րի և ֆակուլտետների ուսանողության, ասպիրանտների, դա¬սախոսների, ինչպես նաև իրավունքի տեսության և համեմա¬տական իրավագիտության հարցերով հետաքրքրվողների համար:
News Սաֆարյան Տիգրան Ժամանակակից իրավական համակարգերը/ Տ. Սաֆար¬յան, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ,- Եր.: «Լիմուշ» հրատարակչություն, 2016.-136 էջ: Մենագրության մեջ հանգամանորեն վերլուծվել են ժամանակակից հայեցա¬կարգերի էությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև համակարգ¬ված շարադրված են արդի դարաշրջանի հիմնական իրավական համակարգերի բնութագրական հատկանիշները: Մենագրությունը կարող է օգտակար լինել իրավաբանական բուհերի և ֆա¬կուլտետների ուսանողության, ասպիրանտների, դասախոսների, ինչպես նաև իրավունքի տեսության և համեմատական իրավագիտության հարցերով հե¬տաքրքրվողների համար:
News Շիրինյան Լ. Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլյուցիան/ Լևոն Շիրինյան, Էմիլ Օրդուխանյան, Հայկ Սուքիասյան.- Եր.: Գիտություն, 2016.- 135 էջ: Աշխատանքում ուսումնասիրվում են հայերի ցեղասպանության և հայկական հարցի էվոլյուցիայի հիմնախնդիրները երկրաքաղաքական (աշխարհաքաղաքական) զարգացումների համատեքստում: Աշխատանքում ինքնուրույն տեսակետների հիման վրա հանգամանորեն վերլուծվում են հայկական հարցի էվոլյուցիայի ելևէջները: Իրատես քաղաքականության հարացույցի և «Եվրոպական համանվագի» շրջանակներում ուսումնասիրվել են բալկանյան պատերազմների շրջադարձը և Դարդանելի ճակատագրական երկրառազմավարական նշանակությունը Հայոց հարցում: Հայերի ցեղասպանության գործում ուսումնասիրվել են ազգայնականության թուրքական արքետիպը և հայերի ցեղասպանության օսմանական հակամշակույթ-ավանդույթը: Թուրքական ազգայնականության և արքետիպի շրջանակներում հիմնավորվել է թուրքական ինքնության հյուսվածքներում թաքնված հայերի ցեղասպանության թուրքական արքետիպային վարքագիծը: Վեր է հանվել գերմանական ռազմավարական գործոնի նշանակությունը հայերի ցեղասպանության թուրքական նախատեսումներում: Այս համատեքստում հիմնավորվել է հայոց ցեղասպանության գործում Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ Պաուլ Ռոհրբախի գաղափարների և «Միջին Եվրոպայի» գերմանական հայեցակարգի ազդեցությունը թուրք ռազմաքաղաքական վերնախավի գաղափարաբանության վրա:
News Շիրինյան Լ. Արդիականացման տեսության ու պրակտիկայի հիմնախնդիրներ (պրոյեկցիա դեպի Հայաստան)/Լ. Շիրինյան.- Եր.: Լիմուշ, 2016.- 120 էջ: Գրքում համակողմանի քննության են առնվում արդիականացման տեսության և պրակտիկային վերաբերող հիմնախնդիրները արդի քաղաքագիտական խոսույթում: Առանձնակի ուշադրության են արժանանում արդիականացման դրսևորումները տարբեր քաղաքական վարչակարգերում տեղի ունեցող ձևափոխումների տեսանկյունից, որոնք ունեն քաղաքակրթական տարբեր համատեքստ: Որպես հետազոտության արդյունք` առաջարկվում են արդիականացման այլընտրանքներ Հայաստանի Հանրապետության համար: Գիրքը կարող է օգտակար լինել արդիականացման տեսական և գործնական հիմնախնդիրներով հետաքրքրվողների, ուսանողների, ինչպես նաև մասնագետների լայն շրջանակի համար և կարող է ծառայել ՀՀ արդիականացմանը:
News Հարությունյան Մանուկ Իշխանության լեգիտիմության տեսություն: Ուսումնամեթոդա¬կան ձեռնարկ / Կազմող և պատ. խմբագիր` փիլ. գիտ. դոկտոր Մ. Ա. Հարությունյան. - Եր.: Նաիրի, 2016. - 224 էջ: Առաջին անգամ հայերեն հրատարակելով գիտական և գիտամե¬թոդական նյութեր իշխանության լեգիտիմության ժամանակակից տե¬սությունների վերաբերյալ` ձեռնարկը կազմող-պատասխանատու խմբա-գիրը հույս ունի ոչ միայն լրացնել Հայաստանի բուհերում դասավանդ¬վող «Քաղաքագիտություն», «Իրավագիտություն», «Սոցիոլոգիա» և այլ հումանիտար առարկաների գծով անհրաժեշտ տեսական սկզբնաղ-բյուրների պակասը, այլև գիտնականների, պետական և կուսակցական գործիչների ուշադրությունը հրավիրել այն բարդ ու հակասական քա¬ղաքական փոխակերպումների վրա, որոնց հետ են կապված իշխանու¬թյան լեգիտիմության վերականգման, լեգիտիմության ճգնաժամի հաղ¬թահարման արդիական հիմնախնդիրները:
News 2016-2017 ուսումնական տարվա ԻԲ.00.03 «Միջին մակարդակի տեսություններ, սոցիալական կառույցներ, սոցիալական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտության գծով հեռակա ասպիրանտուրայի ընդունելության քննությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում: Ասպիրանտուրայի ընդունելության համար դիմումների ընդունվում են մինչև ս.թ. Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 29-ը ներառյալ: /ներառյալ/: Կից ներկայացվում է քննության հարցաշարը:
News 2016-2017 ուսումնական տարվա ԺԲ.00.01 «Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն» մասնագիտության գծով հեռակա ասպիրանտուրայի ընդունելության քննությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում: Ասպիրանտուրայի ընդունելության համար դիմումների ընդունվում են մինչև ս.թ. Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 29-ը ներառյալ: /ներառյալ/: Կից ներկայացվում է քննության հարցաշարը:
News 2016-2017 ուսումնական տարվա ԻԳ.00.02 «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտության գծով հեռակա ասպիրանտուրայի ընդունելության քննությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում: Ասպիրանտուրայի ընդունելության համար դիմումների ընդունվում են մինչև ս.թ. Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 29-ը ներառյալ: /ներառյալ/: Կից ներկայացվում է քննության հարցաշարը:
News 2016-2017 ուսումնական տարվա «Փիլիսոփայություն» մասնագիտության գծով հեռակա ասպիրանտուրայի ընդունելության քննությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում: Ասպիրանտուրայի ընդունելության համար դիմումների ընդունվում են մինչև ս.թ. Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 29-ը ներառյալ: /ներառյալ/: Կից ներկայացվում է քննության հարցաշարը:
News ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ՀՀ ԳԱԱ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ, ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ սույն թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 12:00 կազմակերպում է <<Կոնսոցիատիվ ժողովրդավարություն. քաղաքական մորֆոլոգիան և իրացման ներուժը>> խորագրով գիտաժողով: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը հետևյալ էլ. հասցեներով՝ cdgsinfo@gmail.com, emilord@mail.ru, hayk_sukiassyan@mail.ru Գիտաժողովին կարող են ներկայացվել նյութեր հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով Թեզիսների ներկայացման պահաջներն են՝ Մասնակցի տվյալներ՝ ԱԱՀ, գիտական աստիճան, կոչում, կազմակերպություն Թեմայի վերնագիր Թեմայի համառոտ նկարագրություն Ծավալը՝ 2 էջ (ամփոփումները՝ ռուսերեն, անգլերեն): Եթե թեզիսները օտար լեզվով են, ամփոփումները՝ համապատասխանաբար՝ հայերեն, անգլերեն կամ հայերեն, ռուսերեն: Տառատեսակ՝ Arial Unicode, տառաչափը՝ 12, միջտողային միջակայքը՝ 1.5:
News 2016-2017 ուսումնական տարվա ԺԲ.00.01 «Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն» մասնագիտության գծով ասպիրանտուրայի ընդունելության քննությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 10-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում: Ասպիրանտուրայի ընդունելության համար դիմումների ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 4-ը /ներառյալ/: Կից ներկայացվում է քննության հարցաշարը:
News ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Երևանի Պետական Համալսարանը 2016թ. հուլիսի 15-16-ին կազմակերպում են գիտաժողով` «Հայոց նորագույն պետականության քառորդ դարը» խորագրով: Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու: Գիտաժողովը կկազմակերպվի հետևյալ ոլորտներում` 1.Քաղաքական հարցեր (Լ.Շիրինյան), 2.Տնտեսական հարցեր (Վ.Հարությունյան), 3.Սոցիալական հարցեր (Գ.Պողոսյան), 4.Պետաիրավական հարցեր (Գ.Ղազինյան), 5.Արտաքին քաղաքականություն (Ռ.Սաֆրաստյան), 6.Մշակութային հարցեր (Ա.Աղասյան, Վ.Կատվալյան, Վ.Դեվրիկյան), 7.ՀՀ և ԼՂՀ պետականության կայացման ուղիները (Է.Մինասյան, Ա.Մելքոնյան, Ա.Մանասյան), 8.Գիտությունն ու կրթությունն անկախ Հայաստանում (Պ.Ավետիսյան): Թեզիսների ներկայացման պայմաններն են` Էջերի քանակը` մինչև 3 էջ, Տեքստի տառատեսակը` Sylfean, Տառերի չափը` 12, Միջտողային տարածությունը` 1,5, Ամփոփումը` 1 էջի սահմանում (անգլերեն, ռուսերեն), բառերի քանակը` 50-60 բառ (ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, վերնագիրը), Թեզիսների ներկայացման վերջնաժամկետը - 2016թ. ապրիլի 30-ը: Գիտաժողովի կազմկոմիտե` Գ.Պողոսյան, Է.Մինասյան (համանախագահներ), Յու.Սուվարյան, Ա.Սիմոնյան, Ա.Մելքոնյան, Ռ.Սաֆրաստյան, Գ.Ղազինյան, Վ.Հարությունյան, Պ.Ավետիսյան, Ա.Աղասյան, Ա.Ավագյան, Վ.Կատվալյան, Վ.Դեվրիկյան, Ս.Մանուկյան, Լ.Ղազանչյան: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ կայքից՝ www.sci.am
News Gevorg Poghosyan. Armenian Migration. Yerevan: Europrint, 2014. - 328 p. The publication contains the author's articles and research findings of recent years on migration issues in Armenia. Several of them were published in some format earlier in various publications and presented as reports on international projects. The publication is meant for the specialists and for all those who take interest in the migration processes that have been taking place in the Republic of Armenia in the past 10-15 years.
News Аветисян С.С. Проблемы уголовно-правовой охраны личности, общества и государства.Избранные труды.Ереван. Изд.-во " Зангак", 2016.-792с.
News Լևոն Շիրինյան, էմիլ Օրդուխանյան, Հայկ Սուքիասյան Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլյուցիան, Եր.։ Գիտություն, 2016.– 135 էջ։ Աշխատանքում ուսումևասիլվում են հայերի ցեղասպանության և հայկական հարցի էվոլուցիայի հիմնախնդիրներր երկրաքաղաքական (աշխարհաքաղաքական) զարգացումների համատեքստում: Աշխատանքում ինքնուրույն տեսակետների հիման վրա հանգամանորեն վերլուծվում են հայկական հարցի էվոլյուցիայի ելևէջները։ Իրատես քաղաքականության հարացույցի և «Եվրոպական համանվագի» շրջանակներում ուսումնասիրվել են բալկանյաև պատերազմների շրջադարձը և Դարդանելի ճակատագրական երկրառազմավարական նշանակությունը Հայոց հարցում։ Հայերի ցեղասպանության գործում ուսումնասիրվել են ազգայնականության թուրքական արքետիպը և հայերի ցեղասպանության օսմանական հակամշակույթ ավանդույթը։ Թուրքական ազգայնականության և արքետիպի շրջանակներում հիմնավորվել է թուրքական ինքնության հյուսվածքներում թաքնված հայերի ցեղասպանության թուրքական արքետիպային վարքագիծը։ Վեր է հանվել գերմանական ռազմավարական գործոնի նշանակությունը հայերի ցեղասպանության թուրքական նախատեսումներում։ Այս համատեքստում հիմնավորվել է հայոց ցեղասպանության գործում Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ Պաուլ Ռոհրբախի գաղափարների ն «Միջին Եվրոպայի» գերմանական հայեցակարգի ազդեցությունը թուրք ռազմաքաղաքական վերնախավի գազափարաբանության վրա։
News Ա. Սեդրակյան Իրավունք և անվտանգություն (տեսական հիմնախնդիրներ), Եր.։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015,150 էջ։ Սույն ժողովածուն «Իրավունք և հանցագործություն» խորագրով հրատարակված հոդվածների ժողովածուի շարունակությունն է։ Այս անգամ ժողովածուի մեջ ներառված են հեղինակի՝ իրավունքի, ազատության, անվտանգության և ժողովրդավարության հիմնախնդիրներին նվիրված հրապարակումները, որոնք 2010-2015 թվականներին հոդվածների տեսքով հրատարակվել են մի շարք գիտական պարբերականներում, ինչպես նաև ՀՀ ԳԱՍ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստուտի կազմակերպած գիտա– ժողովների նյութերում։ Ներառված է նաև հատված հեղինակի մենագրությունից («Զինվորական հանցագործությունները՝ որպես ռազմական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, քրեաիրավական և քրեաբանական հետազոտություն»), որը 2010 թվականին հրատարակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչության կողմից։ ժողովածուն հրատարակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Հայաստանի անկախության հռչակագրի 25-ամյակի և Հանրապետության Սահմանադրության 20-ամյակի առթիվ։ Ներառված հրապարակումները կարող են օգտակար լինել իրավագետների, քաղաքագետների, սոցիոլոգների, զինծառայողների, ինչպես նաև նրանց համար, ովքեր հետաքրքրված են ազգային անվտանգությանն առնչվող հիմնախնդիրներով։
News Аракелян Г. Империя перешла в наступление: вид издания по характеру информации / Г. Аракелян., М.:Университетская книга, 2015. -285 с. Книга представляет собой связанные общим подходом и повествовательной нитью аналитические заметки о различных аспектах претендующего на мировую гегемонию геополитического образования с центром в США, условно называемого "Империей". Автор излагает собственное представление об этом историческом феномене, намерениях, целях и приоритетах имперской "элиты", способах достижения стоящих перед ней задач, основных параметрах и структурах Империи, некоторых темных и загадочных сторонах ее деятельности. В этом контексте рассматриваются также складывающаяся в мире ситуация в целом, истоки нынешнего кризиса, война санкций, существующая расстановка противостоящих сил и способы противодействия внешнему давлению. Работа рассчитана на широкий круг читателей, проявляющих интерес к современной истории и политике, озабоченных угрожающими миру опасностями и желающих разобраться в причинах и возможных последствиях современного кризиса.
News Փիլիսոփայությունը արդի աշխարհում: Նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: ՅՈՒՆԵՍԿՈ-ի հռչակած Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված գիտաժողովի նյութեր, 19 նոյեմբերի 2015թ.- Եր.: ՀՀ ԳԱԱ "Գիտություն հրատարակչություն", 2015.-220 էջ: "Փիլիսոփայությունը արդի աշխարհում" ժողովածուում զետեղված են փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանրապետական գիտաժողովի նյութեր, որոնք ընդգրկում են փիլիսոփայության, սոցիոլոգիայի, իրավունքի և քաղաքագիտության գծով գիտական հոդվածներ:
News Քաղաքագիտության հարցեր։ Հանթինգթոնը և արդի քաղաքագիտական խոսույթը։ Քաղաքագիտական հանրապետական չորյարդ գիտաժողովի նյութեր.– Եր.։ "Լիմուշ" հրատ.,2015,200 էջ։ "Քաղաքագիտության հարցերի" հերթական թողարկումը նվիրված է քաղաքագիտության դասականներից մեկի՝ Սեմյուել Հանթինգթոնի տեսական ժառանգությանը և նրա ազդեցությանը համաշխարհային քաղաքական գործընթացների,մասնավորապես հետխորհրղային երկրների,այղ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Հարցադրումն արդիական է այնքանով, որ օգնելով հստակեցնել ժամանակակից Հայաստանի քաղաքագիտական միտքը, միաժամանակ թույլ է տալիս առաջ մղել այն։ Սեմյուել Հանթինգթոնի տեսական ժառանգության ուսումնասիրությունը կարևոր է նաև հայ քաղաքագիտական մտքի հետ զուգահեռներ անցկացնելու իմաստով։
News Միրումյան Ռ. Ա. Խորեև Աշըգյան.-Երևան։ "Գիտություն"հրատ., 2015, 228 էջ։ Մենագրության մեջ առաջին անգամ ներկայացվում է XIXդ. հայ կրոնական մտածող, մանկավարժ, հրապարակախոս, արևմտահայ պահպանողականության նշանավոր ներկայացուցիչ, Կոստանղնուպոլսի Հայոց պատրիարք (1888-1894թթ.) և ազգային գաղափարախոս Խորեն Աշըգյաևի փիլիսոփայական (պատմափիլիսոփայական)աշխարհայացքը: Մենագրության հեղինակի մշակած մեթոդաբանական հայեցակարգի լույսի ներքո փորձ է արվել լուծել Խ.Սշըգյաևի պատմափիլիսոփայական ավանդապաշտական մտորումների վերլուծության և հայեցակարգմաև խնդիրը։ Ուսումնասիրության մեջ հայ կրոնական մտածողի պատմափիլիսոփայական հայեցակարգը բնորոշվում է որպես ազգային գաղափարախոսություն (ազգային կեցության ավանդական՝ հոգեմտավոր հաստատունիների պահպանման անհրաժեշտության հիմնավորում) և իբրև այղպիսին՝ "Ազգարդարացման" աշըգյանակաև մեկնակերպ։ Հասցեագրված է XIX դ. հայ փիլիսոփայական ն քաղաքական մտքի, ինչպես նաև հոգևոր մշակույթի պատմությամբ հետաքրքրվողներին։
News Աշուղյան Կարինե Արամայիսի Փիլիսոփայական և գեղագիտական միտքը 13-14-րդ դարերի հայ քերականության մեկնություններում Կ.Աշուղյան.- Եր.:"Գիտություն" հրատ., 2015,200 էջ: Մենագրության մեջ ուսումնասիրված են Դիոնիսիոս Թրակացու "Քերականության" 13-14-րդ դարերի հայ մեկնիչների՝ Վարդան Արևելցու, Եսայի Նչեցու, Հովհաննես Երզնկացու, Հովհաննես Ծործորեցու և Հովհաննես Քռնեցու քերականական մեկնություններում ամփոփված փիլիսոփայական և գեղագիտական հայացքները՝ պատմաշրջանի քաղաքական-կրոնադավանաբանական և մշակութային համապատկերում: Գիրքը հասցեագրված է հայագիտությամբ հետաքրքրվողներին, հայ մշակույթի, փիլիսոփայության և գեղագիտության պատմության մասնագետներին և ուսանողներին:
News Ղազանչյան Լիլիթ Անձի իրավական դրության հիմնախնդիրները ժողովրդավարական, իրավական պետությունում (տեսական-իրավական վերլուծություն)/Լ.Ա. Ղազանչյան;ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոլգիայի և իրավունքի ինստիտուտ.-Եր.,"Լիմուշ հրատ"., 2015.-228էջ: Մենագրությունում համակարգված և ամբողջական տեսքով ներկայացված է անձի իրավական դրության տեսական և գործնական ասպեկտները, անձի իրավական դրության հիմնախնդիրների բազմակողմանի ուսումնասիրությունը արդի ժողովրդավարական, իրավական պետությունում, որը նպատակաուղղված է բացահայտելու անձի իրավունքների, ազատությունների, պարտականությունների առանձնահատկությունները պետություն-մարդ փոխհարաբերություններում: Մենագրությունը հասցեագրված է իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, անձի իրավական դրության պատմության, ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս անձի իրավական դրության օրենսդրական կարգավորմամբ հետաքրքրվող անձանց լայն շրջանակներին:
News Հ.Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ, Վ.Խ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ,Եր.:Էդիթ Պրինտ,2015,272 էջ:
News Զոլան Սուրեն ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԽՈՒՍԱՆԱՎՈՂ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԻՄԱՍՏԱ-ԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)Ս.Զոլյան; ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոլգիայի և իրավունքի ինստիտուտ.-Եր.,"Լիմուշ հրատ"., 2015-172 էջ: Գրքում առաջին անգամ որպես ամբողջական դիսկուրս ուսումնասիրվում են ԱՄՆ նախագահների հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին: Օգտագործելով լեզվաբանական և նշանագիտական նորագույն մեթոդները, հեղինակը վեր է հանում այդ դիսկուրսի իմաստաբանական կառուցվածքը և գործաբանական քաղակական նպատակները։ Այս վերլուծության հիման վրա առանձնացվում են ցեղասպանության վերաբերյալ դիսկուրսիվ տեսակները, մասնավորապես՝ վերջերս լայն տարածում գտած խուսանավող դիսկուսը, այն խուսափում է ցեղասպանության թե՝ ժխտումից, թե՝ ճանաչումից։ ԱՄՆ նախագահ Բ․Օբամայի ելույթների ուսումնասիրության հիման վրա առաջարկվում է նման դիսկուրսի մեկնաբանման հատուկ միջոցներ, որոնց շնորհիվ հստակեցվում են տեքստի կանխենթադրույթային և միջտեքստային իմաստաբանությունը, ինչի արդյունքում այն խուսանավողից դառ-նում է անուղղակիորեն հաստատող Հայոց Ցեղասպանության փաստը: Գիրքը հասցեագրված է քաղաքագետներին, լեզվաբաններին, հասարակագետներին, պատմաբաններին, ցեղասպանագետներին, նշանագետներին, հայամերիկյան հարաբերությունները ուսումնասիրողներին, դիսկուրսի և մեկնության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակներին։
News Սաֆարյան Գառնիկ Հայոց ցեղասպանության պատմաիրավական ասպեկտները/Գ.Սաֆարյան.-Երևան:"Եվրոպրինտ" հրատ., 2015.-120 էջ: Աշխատության մեջ հանգամանորեն լուսաբանվում են Հայոց ցեղասպանության պատմաիրավականասպեկտները, մասնավորապես` վերլուծվում են պատմական փաստերը, ցեղասպանության հանցակազմի տարրերը և միջազգային իրավական պատասխանատվության հետ կապված հարցերը:
News Պողոսյան Գևորգ Հայ-թուրքական հարաբերությունների ընկալումը հասակական գիտակցության մեջ/ Գ.Պողոսյան:ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոլգիայի և իրավունքի ինստիտուտ.-Եր.,"Լիմուշ" հրատ., 2015-140 էջ: Գրքում առաջին անգամ հայերեն լեզվով տպագրվում են հայ-թուրքական համատեղ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները և դրանց վերլուծությունը: Սոցիոլոգիական հետազոտությունը եզակի է իր տեսակով, նախագծվել, մշակվել ու իրականացվել է հայ և թուրք սոցիոլոգիական խմբերի համատեղ ջանքերով և առայժմ միակն է երկու երկրների պատմության մեջ: Այս պատմական սոցիոլոգիական հետազոտության առաջին արդյունքները 2005-2006թթ. տպագրվել են անգլերեն լեզվով Հայաստանում և Թուրքիայում: Գիրքը հասցեագրված է քաղաքագետներին, սոցիոլոգներին, հասարակագետներին, ցեղասպանագետներին, պատմաբաններին, քաղաքական ու պետական գործիչներին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակներին:
News Ս.Ս. Արևշատյան, Կ.Ա. Միրումյան ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ. – Ս. էջմիածին։ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, 2014,Մաս Ա: Հին շրջան և. վաղ միջնադար. 616 էջ։ Ձեռնարկը ստեղծված է հեղինակների «Հայոց փիլիսոփայության պատմություն» աշխատության (Եր., 2007) հիման վրա։ Ձեռնարկում փաստական հարուստ նյութի գիտատեսական և պատմաաստվածաբանական համակարգային վերլուծության և. ընդհանրացման հիման վրա մեթոդաբանական նոր հայեցակարգի լույսի ներքո ներկայացված է հին և վաղ միջնադարյան Հայոց փիլիսոփայությունը։ Իբրև ուսումնական ձեռնարկ այն հասցեագրված է աստվածաբանական բարձրագույն կրթահամակարգի մասնագիտական դասընթացն ուսումնասիրող ուսանողներին և. ասպիրանտներին։ Այն կարող է օգտագործվել նաև. Հանրապետության բարձրագույն կրթության ուսանողների և մանկավարժների կողմից և. հասցեագրված է նաև. Հայոց փիլիսոփայության պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն հանրությանը։
News Էսթետիկայի Հարցեր. Հետազոտությունների ժողովածու:գիրք ութերորդ/կազմ. Յա.Ի. Խաչիկյան.-Եր.,ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., 2014-140 էջ:
News Levon Chirinian 1978. L'Arménie en flammes et le fin de la Première Guerre mondiale (La force militaire arménienne). Troisème édition revue et corrigée. Erevan, 2014.29p. Cet ouvrage porte sur des faites souvent falsifiés et connus partiellement á la réalité politico-militaire arménienne et mondiale et qui sont étroitement lies aux resultates de la Première Guerre mondiale, au sort de l’Arménie et á la valorisation du factuer arménien. L’ouvrage est destiné aux politologues, aux spécialistes de la Première Guerre mondiale et de l’histoire politico-militaire d’Arménie, aux stratèges et aux milieux intellectuels de lecteurs et de la jeuness.
News Միջնադարյան հայ նշանավոր փիլիսոփա, մանկավարժ և հոգևոր գործիչ Հովհան Որոտնեցու (1315-1388) գրական ժառանգության մեջ կարևոր տեղ է գրավում Արիստոտելի տրամաբանական երկերի ժողովածուի` Օրգանոնի բաղկացուցիչ մաս կազմող Մեկնության մասին աշխատության մեկնությունը: Այն Արիստոտելի Կատեգորիաներ երկի մեկնության զուգակցությամբ ուսումնասիրվել և դասավանդվել է բարձրագույն տիպի կրթական հաստատություններում, ինչն ինքնին նշանակալից երևույթ է և վկայում է միջնադարյան Հայաստանի փիլիսոփայական-տրամաբանական մտքի զարգացման բարձր մակարդակի և համալսարանական կրթական մշակույթի առկայության մասին: Միջնադարյան բազմաթիվ գրչագրերում պահպանված Հովհան Որոտնեցու այս աշխատությունը հրապարակվում է առաջին անգամ և ներկայացնում է դատողության բնույթի, կառուցվածքի, տեսակների և դրանց փոխհարաբերությունների վերաբերյալ միջնադարյան հայ մտածողի վերլուծությունն ու մեկնաբանությունը: Գիրքը նախատեսվում է միջնադարյան հայ փիլիսոփայության և տրամաբանության պատմությամբ հետաքրքրվողների համար:
News Արևշատյան Սեն Սուրենի Բարդոսլիմեոս Բոլոնիացու հայկական ժառանգությունը. –Եր.։ Լիմուշ, 2014.-112 էջ։ Սույն ուսումնասիրությունը նվիրված է իտալացի աստվածաբան և փիլիսոփա, դոմինիկյան քարոզիչ, Մարաղայի առաջին լատին եպիսկոպոս Բարդուղիմեոս Բոլոնիացու կամ Մարադացու (Bartholomeo da Bologna կամ Bofeozzi, ծևնդ. թ. անհայտ-մահ. 1333 թ., 15-ը օգոստոսի, Քռնայի վանք) գրական ժառանգությանը։ 1318 թվականին Հովհաննես XXII պապը նրան Պետրոս Արագոնացոլ Ա Ջոև Սուինֆորդ Անգլիացու (Աևգլոսի) հետ ուղարկել է Մարաղա՝ հայերի մեջ կաթոլիկություն տարածելու և հայ եկեղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցուն ենթարկելու նպատակով։ Միավորելով իրենց ուժերը տեղի կաթոլիկամետ հայ հոգևորականների հետ՝ նրանք նախ Մարաղայում, ապա Քռնայում հիմնում են կաթոլիկ վանք և դպրոց՝ քայքայիչ աշխատանք տանելով հայոց եկեղեցու դեմ։ Միևնույն ժամանակ, կաթոլիկ քարոզիչները հայ ունիթորների աջակցությամբ Հայաստանում ծավալում են նաև կրթական, գիտական լայնածավալ գործունեություն՝ հարստացնելով հայ իմաստասիրական, աստվածաբանական միտքը թարգմանական ն ինքնուրույն աշխատություններով։ Բարդուղիմեոս Բոլոնիացու երկերը՝ «Քարոզգիրք», «Յաղագս վեցօրեայ արարչութեան», «Դիալեկտիկա», «Յաղագս հնգից ընղհանրից» և այլն, պահպանվել են միայն հայերեն։ Ստեղծված լինելով Հայաստանում և շրջանառվելով հայ գիտակրթական, հոգևոր միջավայրում՝ դրանք հայ միջնադարյան մշակույթի անբաժանելի մասն են կազմում։ Գիրքը նախատեսվում է հայ միջնադարյան փիլիսոփայության, աստվածաբանության և մշակույթի, ինչպես նաև Հայաստանի՝ Եվրոպայի հետ ունեցած մշակութային կապերի պատմությամբ հետաքրքրվողների համար։ Գրքում առաջին անգամ հրապարակվում է Բարդուղիմեոս Բոլոնիացու «Յաղագս հնգից ընղհանրից» երկը։
News Հարությունյան Մանուկ Արդի Հայ հասարակությունը և օտարված գիտակցության փիլիսոփայությունը/Մ. Հարությունյան.-Երևան, Նաիրի հրատ., 2014, 648 էջ: Գրքում լուսաբանվում են օտարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները հիտխորհրդային հասարակություններում: Աշխատանքն օգտակար կլինի փիլիսոփաների, սոցիոլոգների և քաղաքագետների համար:
News Вартанова Жасмина Культура в зеракле замосознания/Ж. Вартанова.-Ер., изд. Эдит принт.2014.-330с. Данный сборник включает в себя статьи по вопросам эстетики, эстетического сознания, в частности, а также проблемам философии искусства и культуры. Ряд статей, представлейнных в сборнике под общим названием "Штрихи к портретам" и изданных в средствах массовой информации в разные годы, публикуется в память об ушедших, но оставивших немемеркнущий след в науке, искусстве театра и кино, в словестном творчестве.
News Миграционные мосты в Евразии: Сборник материалов VI международной научно-практической конференции «Роль миграции в социально-экономическом и демографическом развитии посылающих и принимающих стран Евразии» / Под ред. чл.-корр. РАН, д-р экон. наук, профессора С.В. Рязанцева. - М.: Изд-во «Экон-Информ», 2014.-594 с. В сборнике представлены материалы VI Международной научно-практической конференции, проведенной Центром социальной демографии и экономической социологии Института социально-политических исследований РАН совместно с Высшей школой современных социальных наук (факультет) МГУ имени М.В. Ломоносова, Общественным Советом при ФМС России, Научным Советом ФМС России, ФГБНУ «Главэкспертцентр» (Москва, Российская Федерация) и Институтом философии, социологии и права Национальной академии наук Республики Армения в Москве (5 ноября 2014 г.) и Ереване (6-7 ноября 2014 г.). В конференции приняли участие ученые и практические работники из 26 стран. Представлены материалы исследований различных аспектов миграции в странах Восточной Европы и Центральной Азии, а также в ряде других регионов мира. Сборник рекомендуется ученым, специалистам-практикам, аспирантам, студентам и всем, кто интересуется проблемами миграции. Статьи публикуются в авторской редакции.
News Аракелян Г. Математика и История Золотого Сечения: монография / Г. Аракелян. - М.: Логос, 2014.-404 с. Это вторая монография автора, целиком посвящённая золотому сечению и комплексу связанных с ним проблем. В первой части, вслед за обсуждением исходных положений, вопросов философско- методологического характера, различных определений золотого сечения и золотой константы ф, подробно, на основе общих принципов, рассматривается математическая теория золотого сечения и её возможные расширения. Отдельными главами представлены основания, геометрия, теоретико-числовой формализм и допустимые уровни обобщения. В четырёх главах второй части излагается история золотого сечения с древнейших времён до начала 70-х гг. прошлого века. Обширные выдержки из первоисточников дают возможность непосредственно заглянуть в творческую лабораторию причастных к истории золотого сечения таких выдающихся исследователей, как Платон, Евклид, Фибоначчи, Пачоли, Леонардо да Винчи, Дюрер, Кеплер, Бине, Цейзинг, Фехнер, Люка, Клейн, Корбюзье, Дали. Немало здесь и российских авторов: Г. Гримм, Э. Розенов, Л. Сабанеев, П. Флоренский, А. Лосев, С. Эйзенштейн, Н. Воробьёв и другие. Особняком стоит изложенная в шестой главе история пентаграммы, вводящая в таинственный мир эзотерических толкований, используемых в магической практике оккультных сообществ. Представлен обширный материал иллюстративного характера, большой список цитированной литературы, книга снабжена именным указателем. Для всех, кто проявляет интерес к вопросам, связанным с идеей математической гармонии, к элементарной и высшей математике золотого сечения. В равной степени книга адресована читателям- гуманитариям, интересующимся прежде всего богатой и интригующей историей золотого сечения, включая её эзотерическую составляющую.
News Хачикян Я. И.К проблеме "нон-финито" в искусстве. Философско-критический анализ/Ер., изд. "Гитутюн", 2014.56с.
News Փիլիսոփայությունը արդի աշխարհում: UNESCO-ի կողմից հռչակված Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ գիտաժողովի նյութեր, 20 նոյեմբերի 2014թ. (գլխ. խմբագիր` Գ.Ա. Պողոսյան), Եր., «Լիմուշ» հրատ., 2014, 356 էջ: «Փիլիսոփայությունը արդի աշխարհում» ժողովածուում տպագրված են 20 նոյեմբերի 2014 թ. UNESCO-ի կողմից հռչակված Փիլիսոփայության միջազգային օրվա կապակցությամբ հանրապետական գիտաժողովի նյութերը` փիլիսոփայության, սոցիոլոգիայի, իրավունքի և քաղաքագիտության ուղղություններով: Ժողովածուն տպագրվում է ՀՀ ԿԳՆ Գիտության Պետական Կոմիտեի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ:
News Չալոյան Վազգեն Հայոց փիլիսոփայության պատմություն։ Հին և միջին դարեր/ Վ.Չալոյան; ՀՀ ԳԱԱ - Եր.։ «Գիտություն» հրատ., 2014.֊ 464 էջ։ Հայոց փիլիսոփայության պատմության հետազոտությունը հայագիտության առավել երիտասարդ բաժինն է։ Դրա հետագա մշակման նպատակով առանձին հարցերին նվիրված մենագրություններին, հայտնաբերված տեքստերի և սկզբնաղբյուրների հրապարակումներին զուգընթաց հավասարապես անհրաժեշտ է նաև հայոց փիլիսոփայության պատմության հստակ գիտական և համակարգված շարադրում։ Հենց այդ խնդրին է հետամուտ ակադեմիկոս Վազգեն Չալոյանի այս գիրքը, որն ստեղծվել է հայոց փիլիսոփայության վերաբերյալ հեղինակի հրա– տարակած մի շարք մենագրությունների, հոդվածների հիման վրա։ Գիրքը բովանդակում է հայոց փիլիսոփայության համակարգված շարադրանք ձևավորման սկզբից մինչև XVIII դարը ներառյալ։ Գրքում լայնորեն օգտագործվել են հին և հնագույն ձեռագրեր։ Գիրքը հրատարակվում է հինգերորդ անգամ, ունեցել է երեք հրատարակություն ռուսերենով (Երևան, 1959թ., Մոսկվա, 1974թ., Երևան, 2008թ.) և մեկ հրատարակություն հայերենով (Երևան, 1975թ.)։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս հրատարակության մեջ արծարծված հիմնահարցերը չեն ենթարկվել որոշակի փոփոխության։ Գրքում ընդգրկված են նաև Վ.Չալոյանի մի շարք անտիպ հոդվածներ, որոնք առաջին անգամ հրատարակվել են 2005թ. նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։
News Խաչատրյան Սարգիս Իրավունքի փիլիսոփայություն:-Եր., "Կաիսա" հրատ., 2013-420 էջ: «Իրավունքի փիլիսոփայությունը» հայերեն առաջին գիրքն է այդ խիստ կարևոր և արդիական գիտության բնագավառում։ Գիրքը նվիրված է իրավունքի փիլիսոփայության առաջացման, զարգացման փուլերի և ժամանակակից իրավափիլիսոփայական հիմնահարցերին։ Գրքում ընդգրկված է այդ գիտության հիմնարար դերը ոդջ իրավական գիտության համակարգում և առնչությունները բուն փիլիսոփայության, իրավագիտության և պետականագիտության արդի հիմնահարցերի հետ։ Գրքում տրված է նաև ողջ իրա– վափիլիսոփայական մտքի պատմությունը՝ հնաշխարհից մինչև մեր ժամանակները։ Նախատեսված է ոչ միայն իրավաբանական բուհերի ուսանողների ու դասախոսների, այլ նաև՝ մտավորականների ու ընթերցողների լայն շևջանակի համար: